«Շինմեքմեխ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1956 թվականին և շինարարական արդյունաբերության ոլորտում Հայաստանի Հանրապետության առաջատար արտադրական ձեռնարկություններից մեկն է:
Ձեռնարկությունը հիմնականում զբաղվում է շինարարական տեխնոլոգիական սարքավորումների, շինարարական մեքենաների և մեխանիզմների, տարբեր աստիճանի բարդության մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ և մոնտաժով, բնական քարերի արդյունահանման և մշակման համար նախատեսված հաստոցների արտադրությամբ, կապիտալ շինարարությամբ, ինչպես նաև բնական քարերի (տրավերտին, մարմար տուֆ, բազալտ) մշակմամբ:
2013թ. լրացուցիչ ներդրումների շնորհիվ ձեռնարկությունը կրկնապատկեց քարի մշակման արտադրական հզորությունները` քար մշակող հաստոցների տեսականին համալրելով եվրոպական արտադրության մեծ մակերեսով քարե սալերի կտրման և հղկման հաստոցներով:
Ձեռնարկության ինժեներակոնստրուկտորական բաժինը շարունակաբար աշխատում է արդի տեխնոլոգիական սարքավորումների, հաստոցների նոր նախագծերի մշակման, ինչպես նաև թողարկվող հիմնական տեսականու արդիականացման ուղղությամբ:
Ձեռնարկությունում թողարկվող արտադրանքի տեսականու բարձր որակը պայմանավորված է ինժեներատեխնիկական անձնակազմի բարձր գիտական ներուժով: