Հաստոցների արտադրություն
Հաստոցաշինությունը մեքենաշինության առաջատար ճյուղերից է, ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի համար ստեղծում է արտադրական հաստոցներ, ավտոմատ ու կիսաավտոմատ հոսքագծեր:
Հայաստանում հաստոցաշինությունը սկզբնավորվել է 1944 թվականին։
1955-1960 թվականներին Հայաստանում կառուցվեցին տարբեր հաստոցաշինական գործարաններ, այդ թվում և «Շինմեքմեխ» ընկերությունը (1956թ.): Այդ տարիներին ավելացվեց հղկող, հորիզոնական ներտաշ, լայն ունիվերսալ ֆրեզերային, շառավղային գայլիկոնիչ, հատուկ և կիսաավտոմատ հաստոցների արտադրությունը: Հաստոցների թողարկման քանակով Հայաստանը ԽՍՀՄ երկրների շարքում գրավել է 5-րդ տեղը։
Հայկական հաստոցները մեծ համարում ունեին ԽՍՀՄ-ում, դեռևս հարգի են համարվում նախկին Խորհրդային տարածքի երկրներում և արտասահմանում. Լայպցիգի, Պլովդիվի, Բուդապեշտի, Մոնրեալի և այլ ցուցահանդեսներում արժանացել են մեդալների ու դիպլոմների: Ներկայումս «Պատրաստված է Հայաստանում» մակնիշմամբ հաստոցներ են արտահանվում աշխարհի շուրջ 40 երկիր։
«Շինմեքմեխ» ընկերությունը մասնագիտացած է շինարարական, քարամշակման և այլ հաստոցների պատրաստման մեջ և առաջարկում է`
• Բետոնախառնիչներ
• Բետոնյա ծածկերի (պանել) պատրաստման հոսքագծեր
• Միջնորմային սալիկների և պեմզաբլոկի պատրաստման հաստոցներ
• Բունկերներ՝ բետոնի տեղադրման համար
• Մետաղաամրանների կտրման հաստոցներ
• Քարի կտրման երկսղոցանի հաստոցներ՝ համակարգչային կառավարմամբ
• Քարի կտրման ճոպանային հաստոցներ (արտադրամասի)
• Քարի կտրման ճոպանային հաստոցներ (հանքի)
• Քարի եզրահատ հաստոցներ
• Քարի հղկման հաստոցներ
• Աղացներ (պոլիմեր, պլաստիկ և այլ)
• Աղացներ (ցորենի, գարու, այլ հատիկային մշակաբույսերի համար)
Ընկերությունն ընդունում է նաև հաստոցների պատրաստման անհատական պատվերներ: