Մետաղների մեխանիկական մշակում

Մետաղամշակման ժամանակ փոխվում են մետաղի ձևն ու չափը, դետալներին տրվում է այս կամ այն ցանկալի ձևը:

Մետաղամշակման հիմնական եղանակներից են ձուլումն ու մեխանիկական մշակումը:
Վերջինս իրականացվում է մետաղամշակման հաստոցների օգնությամբ, հետևյալ եղանակներով`

Ֆրեզերային – գլխավոր շարժումը հաղորդվում է ֆրեզերին, իսկ փոխանցման շարժումը` մշակվող դետալին

Խառատային – դետալին հաղորդվում է պտուտական գլխավոր շարժում, իսկ հատիչներին`փոխանցման շարժում

Շաղափային – մշակման այս տեսակի օգնությամբ կարելի է ստանալ բացվածքներ, մեծացնել բացվածքների տրամագիծը կամ փոխել դրանց ձևը: Շաղափումը բացվածքների մշակման ամենաարդյունավետ եղանակներից մեկն է:

Հղկման – գլխավոր շարժումը կատարում է գործիքը (հղկող շրջանը), շարժումը միշտ պտուտական է

Ճնշման – մեխանիկական մշակման այս եղանակն իրականացվում է մետաղների պլաստիկության` որոշակի պայմաններում առանց նյութի ամբողջականության խախտման արտաքին ուժերի ազդեցությունն ընդունելու ունակության հիման վրա:

Ռանդման - այս գործընթացի ժամանակ մետաղը մշակվում է միաշեղբ գործիքով, որը կատարում է ետընթաց-առաջընթաց շարժումներ:

«Շինմեքմեխ» ընկերությունն իրականացնում է մետաղների մշակում բոլոր ժամանակակից եղանակներով: