Պիրոլիզային կաթսաներ

«Շինմեքմեխ» ընկերությունն առաջարկում է պիրոլիզային (հրաքայքայման սկզբունքով աշխատող) կաթսաներ (վառարաններ):

Այս տիպի կաթսաների 3 ամենակարևոր հատկություններն են՝

  • մեկ լիցքավորումով աշխատում են ավելի երկար, քան ուղղակի այրման վառարանները՝ 12 ժամ և ավելի,
  • արտանետում են գործնականում անվտանգ գազեր,
  • բարձր ՕԳԳ (85-89%):
  • Պիրոլիզային կաթսան բաղկացած է երկու մասից. վերին մասում տեղի է ունենում փայտանյութի այրման պրոցեսը պիրոլիզային գազի անջատմամբ: Հենց այստեղ էլ կատարվում է անջատված գազի խառնումը տաքացված օդի հետ, այնուհետև գազաօդային խառնուրդը կերամիկական բոցամուղի միջով ուղղվում է ստորին հատվածամաս, որը միևնույն ժամանակ և այրման խցիկ է, և մոխրարկղ: Ստորին հատվածամասում տեղի է ունենում գազաօդային խառնուրդի այրումը 560°C ջերմաստիճանի տակ, այնուհետև դրա լրայրումը 1100°C տակ և օգտագործված մոխրի հավաքումը, այրման խցիկից ծխային գազերն անցնում են ջերմափոխանակիչի ծխաայրուքային խողովակներով՝ ջերմությունը փոխանցելով ջերմակիրին:

    Մնացած փուլերում կաթսայի աշխատանքի սկզբունքը ոչնչով չի տարբերվում պինդ վառելիքային ուղիղ այրման կաթսաներից: Պիրոլիզային գազի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այն հեշտությամբ գործակցում է ակտիվ ածխածնի հետ, ինչի արդյունքում բանեցված ծխային գազերն այրվում են պրակտիկապես 100% և մեծամասամբ իրենցից ներկայացնում են ածխաթթու գազի (CO2) և ջրի գոլորշու խառնուրդ, իսկ դրանց ջերմաստիճանը չի գերազանցում 140-150°С: Այդ դեպքում անհրաժեշտություն չի առաջանում տեղադրել ծխատարներ ջերմակայուն չժանգոտվող մետաղից (0.5 մմ հաստությամբ):

    Պիրոլիզային կաթսայի աշխատանքի փուլերն են՝

    1.Փայտանյութի չորացում և պիրոլիզ, ջերմաստիճանը՝4500C

    2.Փայտանյութի գազի և երկրորդային օդի խառնուրդի այրում, ջերմ.` 5600C

    3.Կրակի ներփչում և ջերմության վերադարձ, ջերմ.՝ 12000C

    4.Այրման մնացորդների հեռացում, ջերմ.՝ 1600C:

    Պիրոլիզային (գազագեներատորային) կաթսաներն աշխատում են շատ ավելի խնայողաբար, քան ցանկացած այլ բազմավառելիքային կաթսաները:

    Պիրոլիզային կաթսաների թերևս միակ ու գլխավոր թերությունը բարձր արժեքն է՝ 2-3 անգամ բարձր, քան այլ կաթսաներինը: Սակայն, բարձր ՕԳԳ-ի հաշվին գնային տարբերությունն արագ կոնպենսացվում է:

    Պիրոլիզային կաթսաները նախատեսված են 200 քմ առանձնատների, արտադրական ձեռնակությունների ու փոքր արտադրամասերի, ջերմատների և այլ բնագավառների համար: