Հայկական տրավերտին

Տրավերտինը լեռնային ծակոտկեն քարի տեսակ է։ Անվանումը ծագել է Հռոմից ոչ հեռու գտնվող իտալական Տիվոլի քաղաքի անվանումից, որտեղ տրավերտինի մեծ պաշարներ կային։

Տրավերտինն ավելի քան հազար տարի կիրառվում է շինարարության և ճարտարապետության մեջ՝ որպես շինարարական, դեկորատիվ, երեսպատման նյութ, և այսօր էլ ամենաշատ օգտագործվող ու հարգի քարն է ժամանակակից ճարտարապետության մեջ։

Տրավերտինն անվնաս է մարդկանց կյանքի համար, ինչը թույլ է տալիս նրա կիրառումը նաև ինտերիերում՝ հատակի, պատերի, երբեմն նաև առաստաղի երեսպատման համար։ Տրավերտինից ստեղծում են նաև քանդակներ ու հուշարձաններ։

«Շինմեքմեխ» ընկերությունն իրականացնում է տրավերտինի վերամշակում, հղկում, տրավերտինե բլոկների և այլ արտադրանքի մատակարարում: Ընկերության մշակած տրավերտինե բլորներն արտահանվում են Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, Եվրոպա: