Տրավերտին
Տրավերտինը շինարարության մեջ օգտագործվող ավանդական քարի տեսակ է, առանձնանում է քիչ խտությամբ և արտահայտիչ ծակոտկենությամբ, այդ իսկ պատճառով հեշտ է ենթարկվում վերամշակման, իսկ նրանից պատրաստված յուրաքանչյուր արտադրանք թեթև քաշ է ունենում։ Այն հեշտ է փայլեցվում՝ ստանալով հարթ և փայլուն մակերես։
Դեռևս մ.թ.ա տրավերտինն օգտագործվել է Հին Հունաստանում և Հռոմում։ Հռոմեացիներն այն օգտագործում էին տարբեր շինություններ՝ շենքեր, տաճարներ, ջրանցույցներ, լոգարաններ, աստիճաններ, ամֆիթատրոններ կառուցելիս։
Հայաստանում նույնպես տրավերտինն օգտագործվում է որպես ավանդական քարի տեսակ, իսկ վերջին տասնամյակում համարվում է խիստ նորաոճ. տրավերտինից են կառուցված Երևանի Կասկադ համալիրը, Արաբկիր համայնքում գտնվող «Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձանը, բազմաթիվ նորակառույցներ։ Տրավերտինե երեսպատման սալիկները, քիվերն ու բազրիքները, պատուհանագոգերը շինարարական հարդարման հրաշալի դետալներ են:
«Շինմեքմեխ» ընկերությունն իրականացնում է տրավերտինի վերամշակում, հղկում և առաջարկում է հետևյալ տեսականին`
• Տրավերտինե երեսպատման սալիկներ
• Տրավերտինե երեսպատման սալիկներ (հղկված, փայլեցված)
• Տրավերտինե սլեբեր
• Տրավերտինե սլեբեր (հղկված, փայլեցված)
• Տրավերտինե բազրիքներ, բազրիքասյուներ
• Տրավերտինե քիվեր
• Պատուհանագոգեր
• Տրավերտինե այլ պարագաներ