Վագոն-տնակներ

«Շինմեքմեխ» ընկերությունն առաջարկում է մետաղական վագոն-տնակներ՝ նախատեսված տարբեր կլիմայական պայմաններում օգտագործելու համար: Կարող են ծառայել որպես ժամանակավոր կացարան կամ գրասենյակ բարձր լեռնային և դաշտային գոտիներում:

Տնակները առավելագույնս հարմարեցված են բնակության պայմաններին. համալրված են սանհանգույցով, խոհանոցով, ինչպես նաև՝ ննջարանով: Շնորհիվ նրա, որ տնակները ջերմա և գոլորշամեկուսացված են, կիրառելի են տարբեր եղանակային պայմաններում:

Կարելի է օգտագործել շինարարական հրապարակներում, հանքերում, ինչպես նաև կարող են հարմարավետ ժամանակավոր կացարան լինել հովիվների, մեղվապահների, ուսումնասիրություններ իրականացնող երկրաբանների, հնագետների և ներգնա տուրիզմով զբաղվողների համար, քանի որ իդեալական են լեռնային գոտիներում գիշերակացի համար:

Վագոն-տնակը կարող է լինել ինչպես շարժական, այնպես էլ ստատիկ՝ կախված նրանից, թե ինչ պայմաններում և ինչի համար է օգտագործվելու: Ինչպես նաև, պատվիրատուի ցանկությամբ տնակը կարող է համալրվել բազմաթիվ այլ հարմարություններով