«Շինմեքմեխ» ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջատար և ավանդական հաստոցաշինական ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը մասնագիտացած է շինարարական տեխնոլոգիական սարքավորումների, շինարարական մեքենաների և մեխանիզմների թողարկման մեջ, արտադրում է մետաղամշակման և փայտամշակման հաստոցներ, կիսաավտոմատ և ավտոմատ գծեր, համալիր-ավտոմատ արտադրություններ, դարբնոցամամլիչային և ձուլման սարքավորումներ:
«Շինմեքմեխ» ընկերությունն առաջարկում է շինարարական և քարամշակման աշխատանքների համար նախատեսված հաստոցների լայն տեսականի, աղացներ:  
 Բետոնախառնիչներ
 Բետոնյա ծածկերի (պանել) պատրաստման հոսքագծեր
 Միջնորմային սալիկների և պեմզաբլոկի պատրաստման հաստոցներ
 Բունկերներ բետոնի տեղադրման համար
 Մետաղաամրանների կտրման հաստոցներ
 Քարի կտրման երկսղոցանի հաստոցներ համակարգչային կառավարմամբ
 Քարի կտրման ճոպանային հաստոցներ (արտադրամասի)
 Քարի կտրման ճոպանային հաստոցներ (հանքի)
 Քարի եզրահատ հաստոցներ
 Քարի հղկման հաստոցներ
 Աղացներ (պոլիմեր, պլաստիկ և այլ)
 Աղացներ (ցորենի, գարու, այլ հատիկային մշակաբույսերի համար)
Ընդունվում են նաև այլ հաստոցների պատվերներ` ըստ պատվիրատուների ներկայացրած գծագրերի: