Ձուլում (պողպատի, թուջի և գունավոր մետաղների)
Ձուլումը մետաղամշակման եղանակ է, որը կիրառվում է տարբեր դետալների պատրաստման համար: Ձուլման ժամանակ մետաղը բարձր ջերմաստիճանում հալեցվում է և լցվում համապատասխան կաղապարների մեջ: Կաղապարի ձևն ընդունած մետաղը կոչվում է ձուլվածք:
Ձուլվածքների հումք կարող են լինել սև ու գունավոր մետաղները: Արտադրության մեջ ամենատարածվածը թուջն է, որը ձուլվում է համեմատաբար ցածր ջերմաստիճանում և ամենամատչելին է:
Ձուլման գործընթացն իրականացվում է մի քանի փուլով`

- • Կաղապարման և առանցքային խառնուրդների պատրաստում
- • Կաղապարների և առանցքների պատրաստում
- • Մետաղի հալեցում
- • Հալված մետաղի թափում կաղապարների մեջ
- • Կաղապարից դուրս թափված մետաղի հեռացում
- • Անհրաժեշտության դեպքում` դուրս թափված մետաղի ջերմամշակում
Կաղապարային խառնուրդների համար օգտագործում են հողը, կվարցային ավազը, կաղապարման կավը և հավելումներ` քարածխի փոշի, սուլֆիտային մոխրաջուր և այլն: Կաղապարման խառնուրդի բաղադրության ընտրությունը կախված է ձուլվածքի պատերի հաստությունից ու ձուլվող մետաղի քիմիական կազմից: