Դուռը ցանկացած շինության անբաժանելի մասն է, առանց որի ընդհանրապես անհնար է պատկերացնել որևէ շինություն: Ժամանակի ընթացքում դռներն սկսեցին նաև գեղագիտական գործառույթ կատարել` լրացնելով շինության ինտերիերն ու էքստերիերը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր պատվիրատու ցանկանում է, որ դռներն ունենան այդ երկու գործառույթները միաժամանակ` լինեն թե գեղեցիկ, և թե ամուր ու հուսալի:
Հենց այս պահանջներից ելնելով էլ «Շինմեքմեխ» ընկերությունն արտադրում է ամուր, հուսալի և ապահով մետաղյա դռներ ու դարպասներ, որոնց ետևում Դուք Ձեզ պաշտպանված կզգաք: