Հարթակներ
Առանց շինարարական աշխատանքային հարթակների հնարավոր չէ պատկերացնել բարձրության վրա կատարվող շինարարական, երեսպատման կամ վերանորոգման որևէ աշխատանք: Այդպիսի հարթակներն անընդհատ կատարելագործվում են, քանի որ հարթակներ արտադրող ցանկացած ընկերություն ձգտում է բարձրացնել դրանց ֆունկցիոնալությունը` ապահովելով հուսալիություն ու անվտանգություն ինչպես բանվորների, այնպես էլ շրջապատողների համար: